News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանացի սիրողական կոլեկցիոները արեւելյան Անգլիայում հայտնաբերել է 6-րդ դարի հազվագյուտ ոսկե կախոց՝ բյուզանդական կայսր Յուստինիանի պատկերով, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հայտնագործությունն արել է Փրաթ ազգանունով բրիտանացին, որը հետազոտել է Նորֆոլք կոմսության տարածքը մետաղորսիչի օգնությամբ։ Ենթադրվում է, որ ոսկե կախոցը Ֆրանսիայում էր պատրաստվել։

«Սա շատ հազվագյուտ կախոց է։ Մեծ Բրիտանիայի տարածքում նման կախոցները սակավաթիվ են»,- ասել է Փրաթը։

Հնագիտական գտածոների հարցերով մասնագետ Ադրիան Մարսդենը նույնպես հաստատել է, որ հայտնաբերված կախոցը իրենից ներկայացնում է հին զարդերի հազվագյուտ նմուշ ու բարձր հարգի ոսկուց է պատրաստված։

Կախոցը ամենայն հավանականությամբ կուղարկվի Բրիտանական թանգարան՝ գնահատման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ