News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Վավերագրական ֆիլմերի ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրն իր թվիթերում ուրախություն է հայտնել Սպիտակ տան գլխավոր խորհրդականի պաշտոնից Սթիվ Բենոնի հեռացման կապակցությամբ , հայտնում է Gazeta-ն։

«ԲԵՆՈՆԸ հեռացել է։ Երբ Բենոնը տեսավ, որ Թրամփը կարող է ինքնուրույն պաշտպանել «ռասայական մաքրության» կողմնակիցներին, նա ինքն իրեն ասաց․ «Իմ աշխատանքն ավարտված է։ Առաքելությունս կատարված է»,- գրել է նա։

Լուրերն այն մասին, որ Բենոնը կարող է լքել իր պաշտոնը, պտտվում էին մեկ շաբաթից ավելին  ու ավելի էին սաստկացեել այն բանից հետո, երբ նա հարցազրույց տվեց The American Prospect-ին։

Այդ հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախկին գլխավոր խորհրդականը քննադատել է որոշ ուլտրաաջերի, նրանց անվանելով «ծաղրածուներ»։

Մայքլ Մուրը հայտնի է Թրամփի հանդեպ իր խիստ բացասական դիրքորոշմամբ։ Եվ այսպես, հունիսին ռեժիսորը իր կայքում բացել է TrumpiLeaks բաժինը՝ Թրամփի մասին գաղտնազերծող տեղեկություններ հավաքելու համար։

Օգոստոսի 18-ին Թրամփը պաշտոնապես հանել է Բենոնին ռազմավարական խորհրդականի պաշտոնից։

Այդուհանդերձ, ոչ պաշտոնական տվյալներով Բենոնը դեռ օգոստոսի 7-ին էր պայմանավորվել ԱՄՆ նախագահի հետ իր հրաժարականի հարցով, բայց Շարլոթսվիլի իրադարձությունների պատճառով նրա հրաժարականը հետաձգվել էր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news