News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախում դպրոցների օպտիմալացում մեկ անգամ արդեն եղել է եւ այժմ նման անհրաժեշտություն չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Կան գյուղեր, որոնց աշխարհագրական դիրքերը թույլ չեն տալիս դպրոցները միացնել: Օրինակ, Քաշաթաղի շրջանում կան գյուղեր, որտեղ ձմռանը հնարավոր չէ մի գյուղից մյուսը գնալ: Ընդհանուր առմամբ, նախկինում մենք օպտիմալացում արել ենք, նույն Ստեփանակերտում այնպես չէ, որ դպրոցների թիվը շատ է եւ օպտիմալացման անհրաժեշտություն կա»,- ասաց ԿԳ փոխնախարարը:

Նշենք, որ Հայաստանում արդեն իսկ պլանավորվում է դպրոցների օպտիմալացում, հատկապես գյուղական համայնքներում:

Տպել
Ամենաշատ