News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ստեփանավան-Ալավերդի ճանապարհին օգոստոսի 19-ին ողբերգական վթարի հետեւանքով մահացած 2 ուղեւորները՝ 9-ամյա Սիրանուշն ու 53-ամյա Գագիկ Վարդումյանը, պապ ու թոռ են:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարված «Օպել» մեքենայի ուղորներն են: Այս մեքենայում եղել է 6 մարդ: Մեքենան վարել է Վանաձորի բնակիչ 35-ամյա Էդգար Վարդումյանը, որը ոստիկանության աշխատակից է: Վթարի հետեւանքով մահացել են վարորդի դուստրն ու հայրը:

Մյուս մեքենայում եղել է Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը կնոջ ու որդու հետ: Մեր տեղեկություններով՝ ընտանիքը վերադառնում էր Գյումրիից, որտեղ բուժման էին գնացել: Մհեր Վարոսյանն աշխատում է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Ընտանիքը գտնվում է սոցիալապես վատ պայմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին ժամը 14:17-ին Լոռու մարզի Այգեհատի գյուղում տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, Ստեփանավան-Ալավերդի Հ-35 ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GZ 597 (վարորդ՝ 1982 թ. ծնված Է. Վ.) եւ «Volkswagen golf» մակնիշի 34 TR 138 (վարորդ՝ 1987 թ. Մ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել 7 մարդ:

Տպել
Ամենաշատ