News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր` օգոստոսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաննաերում Երեւան քաղաքի Վարդաշեն 11 փողացի բնակիչ 42-ամյա Կարապետ Օհանյանը իր վարած Toyota SeqSoia մակնիշի 011 AS 001 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի հարեւանությամբ, դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետեւ առաջ ընթանալով բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին եւ մասամբ կախվել մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջի եզրին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր 12-ամյա Ռոբերտ Օհանյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով նշված ավտոմեքենան սպասարկում է աշխարհահռչակ Հայ ծանրորդ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, ով այդ պահին ավտոմեքենայում չի եղել, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան վարորդի տղան է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ