News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի Saudi Airways ավիաընկերությունը դեռեւս չի ստացել Կատարի իշխանությունների թույլտվությունը Դոհայում վայրէջք կատարելու համար, որպեսզի տեղափոխի սաուդյան թագավորի կողմից հաջ կատարելու հրավիրված կատարցի ուխտավորներին, SPA գործակալությանը հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Սալեհ ալ Ջարեսը:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը այս շաբաթ որպես բարի կամքի դրսեւորում թույլ էր տվել ցամաքային սահմանը բացել կատարցի ուխտավորների հաջ կատարելու նպատակով, նաեւ կարգադրել է նրանց տեղափոխելու համար Դոհա ուղարկել սաուդյան ավիաընկերության օդանավ, որպեսզի ուխտավորներին իր հաշվին ընդունի:

«Saudi Airways-ը դեռեւս չի կարողացել չվերթ կատարել Դոհայի Համադա օդանավակայան՝ ուխտավորներին տեղափոխելու համար, քանի որ Կատարի իշխանությունների կողմից վայրէջք կատարելու թույլտվություն չի ստացել, չնայած այս մասին խնդրանքն ուղարկվել է մի քանի օր առաջ»,- ասել է ալ Ջարեսը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ