News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է հայկական փողոցները ազգայնացնել: Այս մասին օգոստոսի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով, սակայն, դա պետք է շատ շտապ անել: Գրականագետը ողջունեց «Ելք» դաշինքի նախաձեռնությունը երեւանյան փողոցների վերանվանման վերաբերյալ: Միաժամանակ Դավիթ Գասպարյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել այն բոլոր փողոցների անունները, որոնք անվանակոչվել են Հայաստանի ազգային գործիչների անուններով, որոնք մեր ժողովրդի համար մեծ գործեր են արել:

«Ելք» դաշինքն առաջարկում է վերանվանել Երեւանի փողոցները, որոնք կրում են հայ կոմունիստների, բոլշեւիկների անունները, եւ դրանք փոխարինել ազգային հերոսների անուններով: Առաջարկվում է Լենինգրադյան փողոցը վերանվանել ղարաբաղյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, վերանվանել նաեւ Սարգիս Կասյանի եւ Անաստաս Միկոյանի փողոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ