News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում, ծովային եզրույթով ասած, «շտիլ» է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է 1992-1997 թվականներին Մաքսային վարչության պետ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը:

Անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների կտրուկ աճին եւ Քաղավիացիայի գլխավոր վարչության պարզաբանմանը, որ դա առաջարկ-պահանջարկի արդյունք է եւ ոչ մի զարմանալի բան չկա, Երջանիկ Աբգարյանն ասաց. «Նախ խոսենք  ռուսական  ավիաուղեւորափոխադրումների տոմսերի գների կտրուկ աճի «համաձայնեցվածության» մասին: Այդպիսի բան չկա, դա ուղղակի թելադրանքի արդյունք է: Ռուսները Հայաստանի բոլոր ասպարեզներում իրենց վերապահել են թելադրողի եւ պարտադրողի  դերը, իսկ հայերին հատկացրել՝  իրենց թելադրանքները «հիմնավորողի» եւ «արդարացնողի» անպատվաբեր պարտականությունը: Ինչ վերաբերում է  ՀՀ ՔԱԳՎ-ի ղեկավարության ենթադրությանը, թե դա կարող է լինել «առաջարկ-պահանջարկի արդյունք», ապա այստեղ  ակնհայտորեն ցուցադրվում  է հայերի մեջ վաղուց ի վեր արմատավորված  այն գործելակերպը, ըստ  որի, ռուսների հետ ամեն կարգի հարաբերություններում  պետք է գնալ զիջումների  «հանուն ազգային անվտանգության»:

Նրա խոսքով, իրականում այդ գործելակերպն  արդյունք է պատմականորեն շարունակվող ստի եւ խայտառակ կեղծիքի, իսկ տվյալ հարցի շրջանակում՝ նաեւ այդ ՔԱԳՎ-ի ղեկավարության մտավոր ունակությունների խեղճության  ու ստրկամտության հետեւանք, որն, ի շարս այլոց, քամահրանքով է վերաբերվում մեր երկրի ու ժողովրդի  պետական եւ ազգային արմատական շահերին:

«Ակնառու է նաեւ այլեւայլ բնագավառներում վերոհիշյալ կարգի անհեթեթ պատճառաբանություների օգտագործումը  հայ պաշտոնյաների կողմից որպես Հայաստանում ռուսական եւ տեղական մասնավոր շահերը ատամներով պաշտպանելու գործիքներ: Դրա վերջին վառ օրինակն է հայաստանյան ջրամբարների անբավարար ջրաքանակով  ապահովվածության «բացահայտումը» ձյունառատ ձմռանից ու հորդառատ անձրեւներով գարնանից հետո: Կասկած լինել չի կարող, որ  դրանով շահագրգիռ կողմերն են՝ Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի տեր դարձած ռուսները, որոնք  տարիներ շարունակ Հրազդան գետով հոսող ջուրը ձրի են օգտագործել, Սեւանի ափերում թանկ ու հիմնականում անօրինական կառույցներ ունեցող  օլիգարխներն ու մեծահարուստները, որոնք  փրկեցին իրենց կառույցները ջրասույզ լինելուց, ջրաբաշխ ընկերությունները եւ նրանց հետ կապված պետական համապատասխան բյուրակրատիան եւ այլք, որոնք բաշխում են ոռոգման ջուրը, հենց որոնք էլ հորինեցին այդ ամբողջ տեղումները հողի մեջ ներծծվելու մասին անհեթեթ հեքիաթը»,-ընդգծեց Երջանիկ Աբգարյանը:

Դիտարկմանը, որ օրինակ Երեւան-Մոսկվա տոմսի գինը հասել է մինչեւ 160 հազար դրամի, եւ եթե խոսքը պահանջարկի աճի մասին է, ապա եվրոպական ուղղություններով տոմսերի գներն ինչո՞ւ նման թռիչքաձեւ աճ չեն գրանցել, Մաքսային կոմիտեի նախկին նախագահն արձագանքեց. «Իհարկե,  լուրջ հիմքեր չունեցող թանկացումները «նորմալ» կոչվել չեն կարող:  Ասենք, տվյալ դեպքում, գործարարական առումով միանգամայն անընդունելի է «առաջակ-պահանջարկի»  փոփոխության «հայկական» այս պատճառաբանությամբ ռուսական ավիացիայի տոմսերի թանկացման հիմնավորումը: Թեկուզեւ սեզոնային գործոնի պարագայում:  Կարելի էր,  չէ՞, ասենք ընդլայնվող պահանջարկը բավարարելու եւ  թանկացումներից խուսափելու համար ռուսներից պահանջել ավելացնել Հայաստան-Ռուսաստան եւ հակառակը թռչող ինքնաթիռների քանակը առանց դրանց տոմսերի գների որեւէ բարձրացման: Բայց... ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գործարարական շահույթի մեծացումը հիմնված  է  ո՛չ  թե առեւտրական ապրանքաշրջանառության ընդլայնման վրա, այսինքն՝  ապրանքների վաճառքի եւ ծառայությոնների մատուցման քանակների  ընդլայման  վրա, այլ դրանց վրա հնարվորինս բարձր  գներ սահմանելու  վրա: Այստեղ  խնդիրն այն է, որ հայ  պաշտոնյաները ռուսներին  «ոչ» ասելու ո՛չ կարողունակություն ունեն, ո՛չ էլ այլընտրանք առաջարկելու հակում: Պետական փալասությունը պակաս վատթար չէ պետական դավաճանությունից:  Այսպիսի գործերում  եվրոպացիներին վկայակոչելու մասին վանեցին կասեր.  «կխնդրեմ չխամեմատվել»:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում, ծովային եզրույթով ասած, «շտիլ» է. «Կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան ոչնչացվել է: Իսկ ոչնչացնողը մի նոր ազգային ավիացիա կամ նույնիսկ «ազգային փոխադրող» տեսնելու ցանկություն չի կարող ունենալ: Ի դեպ, պետք չէ «Ազգային ավիացիան»  նվաստացնել «ազգային փոխադրողի» կարգավիճակով»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսին Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են, NEWS.am-ի հետ զրույցում ավիատոմսեր վաճառող ընկերությունները նշել էին՝ թանկացումը կապված է դեպի Ռուսաստան գնացողների մեծ հոսքով: Եթե հուլիսին Երեւան-Մոսկվա տոմսն արժեր մինչեւ 68 հազար դրամ, այժմ այն կրկնակի, եռակի անգամ թանկացել է՝ հասնելով մինչեւ 160 հազար դրամի, թանկացել են նաեւ Երեւան-Պետերբուրգ, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը, անգամ Երեւան-Կիեւ՝ հասնելով մինչեւ 140 հազար դրամի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ