News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Nautilus սուզանավի կապիտանը, որը օգոստոսի 11-ին էր խորտակվել Դանիայի ափերի մոտ, պատմել է անհետացած շվեդուհի լրագրող Կիմ Վալի ճակատագրի մասին։ Պետեր Մադսենն ասում է, որ նրա աճյունը ծովի ալիքներին է հանձնել։ Այս մասին հայտնել են Կոպենհագենի ոստիկանությունից, գրում է RTVI-ն։

Մադսենը քննիչներին խոստովանել է, որ նավի վրա դժբախտ պատահար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Կիմ Վալը զոհվել է։ Դրանից հետո կապիտանը նրա աճյունը հանձնել է ջրի ալիքներին, Կյոգե նեղուցում։

Վալի մարմինը առայսօր չեն գտել, նշել են ոստիկանությունից։ Ջրասուզակները շարունակում են որոնումները։ Քննությունը դեռ դիտարկում է սպանության վարկածը։

Օգոստոսի 10-ին Nautilus մասնավոր սուզանավը, որը Մադսենը ինքն է կառուցել 2008-ին, դուրս է եկել Կոպենգհանգենից։ Նավում եղել են Մադսենը ու շվեդուհի լրագրող Վալը, որը նրա մասին ռեպորտաժ էր պատրաստում։ Օգոստոսի 11-ին նավի տերը զանգահարել է փրկարարներին, նրան փրկել են , իսկ սուզանավը միանգամից ջրի տակն է անցել։

Երբ Վալը տուն չի վերադարձել, նրա ազգականները դիմել են ոստիկանություն։ Օգոստոսի 12-ին Մադսենին ձերբակալել են սպանության մեջ կասկածանքով։ Սուզանավը տարել են Կոպենհագենի նավահանգիստ ու խուզարկել, բայց Վալի մարմինն այնտեղ չի եղել։

Մադսենը իր մեղավորությունը չի ընդունել ։ Նախկինում նա պնդում էր, որ լրագրողին ափ է իջեցրել օգոստոսի 10-ին Կոպենհագենում ու նորից ծով դուրս եկել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ