News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «թրոլինգի է ենթարկվել» մամուլում եւ համացանցում՝ առանց պաշտպանիչ ակնոցի արեւի խավարումը դիտելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թրամփն արեւի խավարման հետեւել է Սպիտակ տան պատշգամբից՝ ընտանիքի հետ միասին։ Երբ լրագրողները լուսանկարում էին, Թրամփը երկու ձեռքերը պարզել էր արեւի ուղղությամբ եւ հայացքը եւս հառել էր արեւին, սակայն հետո օգտվեց ակնոցից։ Լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է տեսքը, Թրամփը ժեստով պատասխանել է, որ գերազանց է։ 

Լրատվամիջոցների հաղոդմամբ՝ ինչ-որ մեկը, տոսնելով, որ Թրամփն առանց ակնոցի է, բացականչել է. «Մի նայեք»։ Նրա կողքին կանգնած առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը մուգ ապակիներով ակնոցն այդպես էլ չհանեց։

New York Daily News-ը քննադատել է Թրամփին՝ հրապարակելով  Not Too Bright! («Այնքան էլ վառ չէ» կամ «Այնքան էլ խելացի չէ») հոդվածը։

BuzzFeed պարբերականը նշել է, որ մի շարք օգտատերեր կանխատեսում էին, որ Թրամփն առանց ակնոցների կհետեւի խավարմանը քանի որ չի սիրում անել այն, ինչ ասում են ուրիշները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ