News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ Հ.Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. ապրիլի 10-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակ քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աշտարակի քաղաքի 46-ամյա բնակիչը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ.Մովսիսյանի եւ 46-ամյա տղամարդու միջեւ, ովքեր եղել են մտերիմ հարաբերությունների մեջ, 2017թ. ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում գտնվող վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 46-ամյա տղամարդն ինքնաձիգից կրակահերթ է արձակել Հ.Մովսիսյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Ապա հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգն ու վագոն տնակում առկա մյուս ինքնաձիգը 46-ամյա տղամարդը դրել է տուժողի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի սրահում եւ նշված ավտոմեքենայով դիմել փախուստի՝ ուղեւորվելով Աշտարակ քաղաքի հրապարակի ուղղությամբ, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների եւ, մեքենան թողնելով վթարի վայրում, հեռացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ տղամարդը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար  ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ