News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈւ-ի խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար Սքոթ Սվիֆթը հայտարարել է, թե ենթադրվում է, որ հայտնաբերել են տասնյակ նավաստիներից ոմանց մասունքները, որոնք կորել էին Մալակկայի նեղուցում «Ջոն Մակկեյն» ականկրի եւ առեւտրական նավի բախումից հետո:

«Այսօր որոնողական գործողության ընթացքում ջրասուզակները հայտնաբերել են նավի մեկուսամասերում արգելափակված որոշ մասունքներ: Մալայզիայի ՌԾՈւ-ից նաեւ հայտնել են, որ հնարավոր մասունքներ են հայտնաբերել: Նրանք աշխատում են այս մասունքների հաստատման եւ նույնականացման վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սվիֆթը, որը հեռարձակվել է հրամանատարության Facebook-ի էջում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սվիֆթի խոսքով՝ որոնողափրկարարական գործողությունները կշարունակվեն մինչեւ հաստատվի, որ հայտնաբերվել են հենց նավաստիների մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ