News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության Հռչակագիրը փոխեց պետական իշխանությունը գլխավորող մարդկանց մտածելակերպը։ Այս մասին օգոստոսի 23-ին հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ դա ամենակարեւորն է ժողովրդի համար։ «Հայ ժողովուրդը բոլոր ժողովուրդներից ավելի շատ էր պատրաստ անկախություն հռչակելուն։ Ի տարբերություն մյուս բոլոր ժողովուրդների՝ ներառյալ Արեւելյան Եվրոպայի ժողովուրդները, հայ ժողովուրդն ուներ կայուն կազմակերպություն, որն աշխատում էր անկախության ուղղությամբ»,- նշել է Պարույր Հայրիկյանը։ Նա հավելել է, որ անկախության հռչակագրի ընդունումը կարեւոր իրադարձություն էր, եւ ճիշտ կլինի այն արժանավայել նշել:

Ուղիղ 27 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ-ն, հայտնելով հայ ժողովրդի միասնական կամքը՝ ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ միջազգային օրենքի հայտնի նորմերից, իրագործելով ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը, ընդունեց Հայաստանի անկախության Հռչակագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ