News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի Դիարբեքիրում կայանալիք Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման ժամանակ թուրքերը կկազմակերպեն ճիշտ այնպիսի շոու, ինչպիսին կազմակերպեցին Աղթամարի Սուրբ Խաչի պատարագի դեպքում։ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսմամբ հանդես եկավ  թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Կրկին շոու կկազմակերպվի։ Եկեղեցու մասին ռեպորտաժներ կցուցադրվեն CNN  եւ այլ հեղինակավոր հեռուստաընկերություններով։ Սուրբ Կիրակոսի բացումը լայնորեն կլուսաբանվի, մանավանդ այն պատճառով, որ տարիներ առաջ այդ սրբավայրը քուրդ թմրամոլների հավաքատեղի էր։ Ճիշտ է, վերաբացումից հետո եկեղեցին կգործի որպես հոգեւոր երաժշտության համերգասրահ, սակայն փաստը, որ հայկական եկեղեցի է վերանորոգվում, արդեն իսկ լավ է»,- նշեց Շաքարյանը։

Անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչի պատարագին՝ թուրքագետն ասաց, որ իր կարծիքով, այն ժամանակ Հայաստանը պետք է Թուրքիա ուղարկեր անգլերենին փայլուն տիրապետող, 30-50 հոգուց բաղկացած պատմաբանների եւ վերլուծաբանների մի խումբ, որն էլ կմասնակցեր թուրքական լրատվամիջոցների հաղորդումներին եւ կներկայացներ հայկական կողմի տեսակետը։ «Իհարկե, վարչապետի եւ Մշակույթի նախարարի մակարդակով ներկայացվածություն հարկավոր չէր, պարզապես եթե թուրքերը շոու էին կազմակերպում, մենք եւս պետք է մասնակցեինք այդ շուուին։ Եթե խաղի մեջ չես, դրա կանոնները քո դեմ են»,- բացատրեց Արտակ Շաքարյանը:

Նշենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց 2010-ի սեպտեմբերի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ