News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղազախստանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) կարող է շատ հարցերի լուծման պարագայում առաջնորդ լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն Աստանայում «Եվրասիական շաբաթ» ֆորումում ունեցած ելույթում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Այստեղ բավական վտանգավոր է Ռուսաստանի՝ առաջնորդի դերը ստանձնելը։ Չնայած մենք ունենք ե՛ւ մասնագետներ, ե՛ւ ըմբռնում, ե՛ւ հաստատված օրակարգ։ Բայց երբ մենք առաջնորդի դեր ստանձնենք, կսկսեն անմիջապես լուրեր պտտվել, թե սա Կրեմլի քաղաքական նախագիծն է եւ այլն։ Այս նախագծում մենք առաջնորդ ենք համարում Ղազախստանին, քանի որ Ղազախստանի նախագահն այդ գաղափարի հիմնադիրն է։ Նա դեռ 90-ականներին առաջ քաշեց եվրասիականության եւ եվրասիական գործընկերության գաղափարը»,- ասել է Շուվալովը։

«Սահմանափակումների շուրջ խնդիրների, թվային տնտեսություն կառուցելու, մի շարք լուրջ խնդիրների եւ Եվրասիական տնտեսական միության զարգացման հարցում մենք կցանկանայինք տեսնել Ղազախստանի առաջնորդությունը»,- նշել է նա։

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի մյուս գործընկերները կսատարեն իր դիրքորոշումը։

«Տվյալ դեպքում մենք բոլորս նայում են Նուրսուլթան Աբիշեւիչին՝ որպես Եվրասիական գործընկերության այս արժեքի ավագի եւ առաջնորդի։ Մենք հույս ունենք, որ առաջխաղացման նախաձեռնությունը կձեւավորվի Ղազախստանում»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ