News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հավանականությունը զրոյական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Ծառուկյան դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

«Թուրքիայի նախարարի հայտարարությունը ԵՏՄ–ին անդամակցելու վերաբերյալ թուրքական դիվանագիտության ողորմելի խաղերից է, որն այդուհանդերձ ընդունվում է որոշ ուժերի կողմից։ Իբրեւ թե արեւմտյան երկրներին ուզում է ասի՝ տեսեք, եթե հանկարծակի ուրիշ բան անեք, ես իմ գործունեության վեկտորը կփոխեմ, որը երբեք, իհարկե, տեղի չի ունենա»,–ասել է Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ  Ռուսաստանն էլ շատ լավ գիտի՝ ում հետ գործ ունի։

Ըստ Բոստանջյանի՝  Ռուսաստանը երբեք կողմ չի լինի, որ Թուրքիան, որը  Հայաստանի հետ ունի փակ սահմաններ ու ոչ բարեկամական հարաբերություններ, լինի այդ միության անդամ։

«Այստեղ ոչ այնքան փակ սահմանների հարցն է, որքան Թուրքիայի հետ Հայաստանի կոնֆլիկտի հարցը։  Անդամակցության հայտարարությունը զավեշտալի բան է։ Դա Եվրամիությանը վախեցնելու համար էր։ Այսօր Գերմանիայի նման երկիրն ասում է՝ ձեզ կարգին պահեք, Թուրքիան էլ իր ոճով է արձագանքում, որը իհարկե, կարող է շատ բան նշանակել, բայց որոշ դեպքերում էլ քաղաքական խաղ լինել, դա բոլորն էլ հասկանում են՝ ինչ է։ Համոզված եմ, որ Թուրքիան բացարձակապես հայացքը չի ուղղի հյուսիս կամ արեւելք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ