News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գյուղնախարարությունը ներկայացրել է այն բանկերի եւ բանկային կազմակերպությունների ցանկը, որոնք համաձայնել են մասնակցել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին:

Գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետեւյալ բանկերը եւ վարկային կազմակերպությունները՝

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ,

«Արարատբանկ» ԲԲԸ,

«Արդշինբանկ» ՓԲԸ,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ,

«Ինեկոբանկ» ՓԲԸ,

«Կոնվերս բանկ» ՓԲԸ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

«Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ,

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ,

«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Ծրագրից օգտվելու նպատակով պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերությունները կարող են համագործակցել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ եւ մինչեւ 2017թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել համապատասխան պայմանագրեր` ըստ բերքի գնման պայմանագրի օրինակելի ձեւի:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչեւ 12 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3 տոկոս: Յուրաքանչյուր ընկերությանը  տրամադրվող վարկի առավելագույն գումարը  կկազմի 150.0 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ