News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օրերս Ucom եւ iBolit.mobi ընկերությունները համատեղ հայտարարեցին սարքավորումների վերանորոգման վճարովի ծառայության տրամադրման մասին: Այսուհետ ցանկացած մեկը կարող է վերանորոգել իր բջջային հեռախոսը, նոթբուքը կամ ինտերնետ-մոդեմը Ucom-ի վաճառքի եւ սպասարկման բոլոր կենտրոններում, ինչպես նաեւ Երեւանի՝ իր կողմից նշած ցանկացած վայրում:

«Արդեն 4-րդ անգամն է, որ հեռախոսիս էկրանը վնասում եմ եւ նույն հարցով դիմում եմ iBolit.mobi-ին: Երրորդ եւ չորրորդ անգամ ինձ զգալի զեղչ տրամադրեցին, ինչը շատ գոհացնող է: Գոհացնում է նաեւ մասնագետների աշխատանքը՝ գործող երաշխիքի հետ միասին», - պատմում է հաճախորդ Ալիսա Սահակյանը:

Պարտադիր վերապատրաստում անցած եւ համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները մոտենում են Երեւանում բաժանորդի համար առավել հարմար վայր եւ 15-ից 60 րոպեների ընթացքում վերացնում են խնդիրը հենց սարքավորման սեփականատիրոջ ներկայությամբ: Վերանորոգման համար օգտագործվող բոլոր պահեստամասերը որակյալ են եւ ունեն 6 ամսվա երաշխիք:

«iBolit.mobi-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում որակյալ ծառայություններ մատուցելու համար: Մեր նորարարական մոտեցումները միակն են Հայաստանում, որ թույլ են տալիս հաճախորդների խնդիրները լուծել հենց իրենց ներկայությամբ հաշված րոպեների ընթացքում: Ucom-ի հետ գործակցությունը թույլ է տալիս լուծել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում բնակվող հաճախորդների խնդիրները», - մանրամասնում է iBolit.mobi ընկերության հիմնադիր Գեւորգ Եղիազարյանը:

«Ucom-ը հանդիսանում է բազմաթիվ հեռախոսների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր վաճառքի կենտրոններից գնված այդ հեռախոսներն ունեն մեկ տարվա երաշխիք: Ուրախ ենք, որ Ucom-ի բաժանորդների համար անգամ երաշխիքային ժամկետի ավարտից հետո հեռախոսների սպասարկման, կոտրված էկրանի, չաշխատող մարտկոցի կամ ինտերնետ-մոդեմի վերանորոգման հետ կապված խնդիր չի առաջանա», - նշում է Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը։

Ծառայության վճարը կախված է խնդրի տեսակից: Կանչը հնարավոր է ձեւակերպել զանգելով 011 40 01 01 հեռախոսահամարով կամ առցանց՝ http://www.imobi.am/am կայքի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ