News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2018-ին Հայաստանն առաջին անգամ կօգնի միգրանտներին բնակարանային վարձերի հարցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը։

Սա ու աջակցության մի շարք այլ միջոցառումներ ձեռնարկվելու են Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի տեխնիկական աջակցությամբ։ Իսկ Կառավարությունը իր վերջին նիստերից մեկի ժամանակ հաստատել է նաեւ մինչեւ 2021 թ․ միգրացիոն քաղաքականության ծրագիրը։

«Բայց խոսքը միայն տեխնիկական աջակցության մասին է, ծախսերը մենք ինքներս կհոգանք»,- շեշտեց Եգանյանը։

Մեկ ընտանիքի ծրագրվում է հատկացնել ամսական 60 հազար դրամ, 9-12 ամսվա ընթացքում։ Միջին բնակարանի վարձակալության համար այդ գումարը միանգամայն բավարար է, հավելեց Եգանյանը։

Հաջորդ տարի նման աջակցություն է նախատեսված 100 մարդու համար։ Կառավարությունն արդեն համապատասխան որոշման նախագծով որոշել է, թե որ եկվորներին է այն հատկացվելու։

«Թե չէ ստացվում է , որ մենք Հայաստանում ապրելու իրավունք ենք տալիս, բայց ինչպե՞ս ապրել, եթե ապրելու տեղ չկա։ Իհարկե այդ ամենը ռեսուրսների հետ է կապված, բայց մենք ձգտում ենք օգտագործել այն սակավաթիվ ռեսուրսները, որոնք հասանելի են մեզ։ Դրանք են եւ պետական սոցիալական բնակարանները, եւ 70-80 բնակարանները, որոնք ՄԱԿ-ն է կառուցել, հիմա էլ բնակարանների վարձի համար սուբսիդիաները։ Մենք դրանք առաջին անգամ ենք կիրառում»,- հայտնեց Եգանյանը։

Բացի դրանից Կառավարությունը մտադիր է միգրանտների ու փախստականների համար սոցիալական ինտեգրացիայի ու հայոց լեզվի ուսումնասիրության դասընթացներ կազմակերպել։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ