News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը ավագ քահանա Գեորգի Մամալաձեին, որը քննության ընթացքում զրկվել էր հոգեւոր կոչումից եւ հաղորդության խորհրդից, մեղավոր է ճանաչել Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա 2-րդի քարտուղար ռեֆերենտ Շորենա Տետրուաշվիլիի սպանության նախապատրաստման մեջ եւ դատապարտել է 9 տարվա բանտարկության, հայտնում է Rustavi2-ը:

Մամալաձեին ձերբակալել են փետրվարի 10-ին, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պետք է մեկներ Գերմանիա: Այդ ժամանակ բուժման նպատակով Գերմանիայում էր գտնվում Իլյա 2-րդը, ում այլոց թվում ուղեկցում էր Տետրուաշվիլին: Քննության տվյալներով՝ Մամալաձեի ուղեբեռում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն եւ 6 փամփուշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ