News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նեապոլում ՆԱՏՕ–ի միացյալ ուժերի հրամանատարության բազայում բացվել է հարավային ուղղությամբ իրավիճակի վերլուծության եւ ինֆորմացիայի փոխանակման համակարգման կենտրոն, հայտնում է ANSA–ն։

Այդ տեղեկությունների համաձայն՝ նոր կառույցը կզբաղվի ինֆորմացիայի հավաքմամբ, փոխանակմամբ եւ վերլուծությամբ, սպառնալիքների գնահատմամբ եւ հարավային ուղղությամբ գործողությունների համակարգմամբ։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ նոր կենտրոնը տեղեկությունների վերլուծության եւ փոխանակման միջոցով կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ըմբռնման բարելավմանը։

Այդ կառույցի ստեղծման մասին որոշումն ընդունվել էր փետրվարին՝ Բրյուսելում ՆԱՏՕ–ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ դրա աշխատանքներին ներգրավված է լինելու մոտ 100 մարդ։

Սա վերջին տարիներին հարավային ուղղությամբ դաշինքի պաշտպանության ուժեղացմանն ուղղված առաջին իրական քայլն է։ Մինչ այդ ՆԱՏՕ–ն զբաղվում էր միայն իր արեւելյան սահմանների ամրապնդմամբ ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ