News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ռուսաստանն ու Հայաստանը որոշել են զորքերի կազմը, որոնք գործելու են ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի շրջանակում՝ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում, երեքշաբթի այս մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավար, ՌԴ Օդիատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ- լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Որոշվել է զորքերի ցանկը, որոնք Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը հատկացնելու են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգի կազմի համար»,- ասել է Կուրաչենկոն ՝ ՀՕՊ հարցերով Համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ սկսվել է ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին երկու երկրների միջեւ համաձայնագրի գործնական իրականացմանն ուղղված փաստաթղթերի մշակումը։ Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2015-ի դեկտեմբերի 23-ին ու վավերացվել է ՌԴ Պետդումայի կողմից 2016-ի դեկտեմբերին։ Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 5-ամյա ժամկետներով ավտոմատ երկարացման հնարավորությամբ։

Երեքշաբթի Աստրախանում անցել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի պաշտպանության նախարարություններից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ