News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

iPhone-ի նոր մոդելները հավաքելիս տեղի է ունեցել արտադրական խափանում, ինչը հետագայում կարող է  Apple-ի նոր սմարթֆոնների մատակարարումների դեֆիցիտ առաջացնել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Նրանց խոսքով՝ ամռանը տեղի ունեցած խափանման հետեւանքով նոր iPhone-ների արտադրության ժամանակացույցը մեկ ամսով առաջ է տարվել:

Հավաքելու գործընթացն արագացնելու համար Foxconn Technology Group (Apple-ի կապալառու) ընկերությունը ստիպված է Չինաստանի Չժենչժոու քաղաքում գտնվող իր գործարանում մեծացնել  արտադրական հզորությունները: WSJ-ի տեղեկություններով՝ ընկերությունը սկսել է աշխատակիցներին հավելավճարներ տալ, որոնք օգնում են գործարան նոր աշխատակիցների ներգրավել: Պարբերականը հայտնում է, որ հունիսին Foxconn-ի ձեռնարկություններում աշխատել է մոտ 250 հազար մարդ: Apple-ի եւ Foxconn-ի ներկայացուցիչները հրաժարվել են տեղեկությունները մեկնաբանելուց:

Նոր iPhone-ի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 12-ին: Ենթադրվում է, որ այն, հնարավոր է, հետաձգվի մասերի մատակարարումների խնդիրների պատճառով: Ինչպես սպասվում է, սմարթֆոնի նոր տարբերակն ունենալու է օրգանական լուսադիոդներից պատրաստված, եզրերում շրջանակ չունեցող դիսփլեյ, որը կզբաղեցնի առջեւի ամբողջ մակերեւույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ