News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին  նախարարի հասցեին ԱՄՆ մեղադրանքները հարձակում են Անկարայի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մասին ԱՄՆ մեղադրանքները, որոնք ներկայացվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլյանի դեմ։

Էրդողանի  խոսքով՝ դա տարօրինակ պատմություն է։ «Այն իրավաբանական իմաստով մեկնաբանելը նույնպես տարօրինակ է։ Մեր նախկին նախարարի հասցեին ԱՄՆ մեղադրանքները ես գնահատում են որպես հարձակում Թուրքիայի դեմ։ Նրան մեղադրում են Իրանի պատճառով։ Բայց Իրանը մեզ համար երբեք չի եղել այն երկիրը, որի դեմ մենք պատժամիջոցներ ենք սահմանել։ Մենք սերտ առեւտրային  հարաբերություններ ունենք, մենք էներգակիրներ ենք գնում։ Այդ քայլը լիովին քաղաքական է։ Նրանք պետք է դա վերանայեն։ Դրանից վատ հոտ է գալիս»,– ասել է Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության  նախարարությունը Չաղլյանին, Թուրքիայի պետական բանկի նախկին կառավարիչ Սուլեյման Ասլանին եւ եւս 2 մարդու մեղադրել էր Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու մեջ։ Ամերիկացի դատախազները կարծում են, որ 4 կասկածյալներ դավադրություն են կազմակերպել, որպեսզի օգտագործեն ԱՄՆ ֆինանսական համակարգը Իրանի շահերից բխող բազմամիլիոնանոց գործարքներ իրականացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ