News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը ժամանել է Էրբիլ: Rudaw-ի հաղորդմամբ՝ նա մտադիր է հանդիպել Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ և ընդգծել Իրաքի միասնականության անհրաժեշտությունը Իրաքյան  Քուրդիստանի անկախության հանրաքվեի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին:

Արաբական Պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարը հույս ունի ամրապնդել Էրբիլի և Բաղդադի միջև երկխոսությունը: Բարզանին արդեն հրաժարվել է անկախության հանրաքվեն վերանայելու մասին Աբու ալ Գեյթի առաջարկից՝ հայտարարելով, որ Իրաքը շարժվում է վտանգավոր ուղղությամբ: «Մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեզ որպես քաղաքացիների եւ իրական գործընկերների չեն ընդունում»,- գրել է Բարզանին իր ուղերձում և նշել, որ հանրաքվեն «կբացի փլուզման դռները և կխորացնի տարածաշրջանային խնդիրները»: Նրա խոսքով՝ հանրաքվեն անցկացվելու է «վտանգավոր ժամանակ», որը միասնականություն է պահանջում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news