News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական անատոլիական գործակալությունը։

Երկու երկրների առաջնորդները մտադիր են փակ հանդիպում անցկացնել այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։

Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ու Էրդողանը նաեւ կարեւորել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաեւ ընդգծել տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ