News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների հետ շփման համար իշխանություններն ուզում են էլեկտրոնային փոստից օգտվել, սակայն քաղաքացիներին արգելում են անել նույն բանը։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։

Օրինագիծը նախատեսում է, որ իշխանությունները կարող են այս կամ այն փաստաթղթերը, այդ թվում՝ դատական ծանուցումները, ուղարկել քաղաքացու  էլեկտրոնային փոստին։ Եթե քաղաքացին այն չի կարդում, ծանուցումը կուղարկվի սովորական նամակով։

Զեյնալյանն այստեղ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանություններն ուզում են օգտագործել էլեկտրոնային փոստը, սակայն քաղաքացիները նույն բանն անել չեն կարող։ «Եթե ինչ–որ մեկն ուզենա էլեկտրոնային փոստով որեւէ պետհաստատություն փաստաթուղթ ուղարկել, նրան դա թույլ չեն տա։ Պետք է անձամբ ներկայանալ։ Դուք անհավասար պայմաններ ենք ստեղծում, ինչը ճիշտ չէ»,– նշեց նա։

Դրան ի պատասխան՝ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Այն ամենը, ինչը մենք անում ենք, անում ենք քաղաքացիների ժամանակն ու ջանքերը խնայելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ