News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ո՞ւմ ծառն է ջրում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ առնվազն տարակուսելի և հակամշակութային ելույթով. նախ Հանրապետության ստեղծագործական միությունների ստեղծագործական գործունեությունը բնութագրելց որպես ընդամենը սոցիալական խնդիրներ լուծող, այնուհետև, հանդես բերելով աշխարհի տարբեր երկրների ստեղծագործական միությունների գործունեության խորը իմացություն, հայտարարեց, որ ոչ մի ստեղծագործական միությունում սոցիալական խնդիրների լուծմամբ չեն զբաղվում:

Նախկին լրագրող տիկնոջ ելույթի նախերգանքում մի ուշագրավ միտք հնչեց` այն է` Հայաստանի ստեղծագործական միությունները տեղակայված են մայրաքաղաքի փոքր կենտրոնում: Մի հանգամանք, որը նրան խիստ անհանգստացրել է:

Ըստ էության նա թույլ տվեց իրեն ակնհայտ ոտնձգություն` այլոց, այս դեպքում արվեստի գործիչների սեփականության հանդեպ: Հիշեցնենք նրան, որ մասնավորապես Նկարիչների միության շենքը կառուցվել է հենց նկարիչների գումարների հաշվին, այլ կերպ ասած, պետությունը նրանց ոչինչ չի նվիրել:

Այս պահին չենք ցանկանում գնահատական տալ տիկնոջ ելույթին, հույս տածելով, որ նա տեղյակ չէ մեր գործունեությանը, և կարող է ըստ էության ծանոթանալ պետբյուջեի հետ որևէ առնչություն չունեցող ստեղծագործական միությունների, ի մասնավորի` Հայաստանի նկարիչների միության անցյալի և ներկայի հետ և գնահատել նրանց դերը Հայաստանի մշակութային կյանքում»:

Տպել
Ամենաշատ