News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 12-ին կեսգիշերին «Կոնգրես» հյուրանոցի հարեւանությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ։ Վիճաբանության մի կողմը նույնասեռականներ են եղել, որոնք վեճի են բռնվել մի երիտասարդի հետ։

Նախնական տեղեկություններով՝  երիտասարդը մեքենան կանգնեցրել է եւ փորձել նրանց նկարել, ինչից վերջիններս վրդովվել են։ Նրանք սկսել են հարվածներ տեղալ լուսանկարողի մեքենային։

Երբ վեճը թեժացել է, միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող իրավապահները եւ նրանց բերման ենթարկել ոստիկանություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ