News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, շարունակվում է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան:

Օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 9-ը միջազգային համաձայնագրերին է վերաբերում: Մինչեւ օրակարգի մյուս հարցին անցնելը՝ պատգամավորները քվեարկում են նախորդ օրվա քննարկված նախագծերը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց պատգամավորներին չհեռանալ նիստերի դահլիճից, քանի որ այսօր օրակարգի վերջին 5 հարցերը քննարկելուց հետո, օրվա ավարտին դրանք քվեարկվելու են:

Մասնավորապես, նախօրեին քննարկվել են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին», «Հիպոթեքային վարկավորման մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», օրենքներում փոփոխությունների օրինագծերը, «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

Մինչ այդ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել են «Ճարտարապետական գործունեության մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հավաքների ազատության մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում են նաեւ մի շարք նախագծեր, այդ թվում «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Զենքի մասին. օրենքի փոփոխությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«168 ժամ». Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը
Ըստ նրա` «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի անձի փոփոխության խնդիր չի դնում, բայց...
«Փաստ». Սիսիանի քաղաքապետը չորս անշարժ գույք ունի
Նոյեմբերին կայացած ընտրություններում Սարգսյանի օգտին 12 հազար 637 ընտրողից քվեարկել էր ավելի քան 10 հազարը...
«Հրապարակ». Գործարարները ոտ ու ձեռ են ընկել. փորձում են 2018-ին ընդառաջ «գործեր» ցույց տալ Սերժ Սարգսյանին
Կիլիկիայի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն այս անգամ չհայտնվեց պառլամենտում ու հավերժ խնդիրներ ուներ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի…
Հանցագործության պրովոկացիա է կատարել ԱԱԾ-ն եւ իր գործակալի միջոցով Սեֆիլյանին մեղադրյալ սարքել. պաշտպան
Դատարանը այս միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված եւ մերժեց...
Սեֆիլյանի եւ մյուսների գործ. մեղադրողը հրաժարվեց ապացույց ճանաչված 36 տեսանյութից (Ֆոտո)
Սեֆիլյանը դատարանում հայտարարեց, որ ինքն այդ խոսքերից չի հրաժարվում, իր ելույթն այժմ էլ ակտուալ է...
ԱԺ-ում քննարկվում է բժիշկների դեմ բռնություն գործադրածների պատիժը խստացնելու մասին օրինագիծը
Բացի այդ, քննարկվել է բանակից խուսափածներին վերաբերող օրինագիծը...
Ամենաշատ
Partner news