News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Բաքվում տեղի է ունենում «Դարի պայմանագրի» երկարաձգումը նախատեսող համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Դրանով նախատեսվում է «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկի շահագործման համաձայնագիրը երկարաձգել մինչեւ 2050-ը։ 

«ԱՊԱ»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական SOCAR-ի եւ բրիտանական BP-ի միջեւ 2016-ի դեկտեմբերի 23-ին նշված հանքը մինչեւ 2050-ը շահագործելու մասին համաձայնագրի սկզբունքների մասին նամակ են ստորագրել։ Դա Կասպյան շրջանում մշակվող ամենախոշոր նավթի հանքն է, որը 432 կմ տարածք է զբաղեցնում։  ԱՉԳ-ի մշակման պայմանագիրը ստորագրվել է 1994-ին՝ 30 տարով։  Նավթի արդյունահանումը սկսվել է 1997-ի նոյեմբերին։

Հանքում 6 արդյունահանող պլատֆորմ է գործում։ Նախագծին մասնակցում են բրիտանական BP-ն (35,78 տոկոս օպերատոր), ամերիկյան Chevron-ը (11,27 տոկոս), ExxonMobil-ը (8 տոկոս), հնդկական ONGC-ն (2,72 տոկոս), ադրբեջանական SOCAR-ը (11,65 տոկոս), ճապոնական Inpex Corp. (10,96 տոկոս), ITOCHU Oil-ը (4,3 տոկոս), նորվեգական Statoil-ը (8,56 տոկոս), թուրքական TPAO-ն (6,75 տոկոս)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Չինաստանը կսահմանափակի նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ
ՄԱԿ ԱԽ 2375բանաձեւն իրականացնելու համար 2017-ի հոկտեմբերի 1-ից սահմանափակվում է նավթամթերքների մատակարարումները ԿԺԴՀ․․․
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 50,68 դոլարի…
Վիեննայում քննարկել են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը
Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են…
Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին. Նախարար
Աշոտ Մանուկյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր կոնֆերանսում...
«Ռոսատոմը» սկսել է աշխատանքները Թւորքիայում «Ակույու» ԱԷԿ-ի շինարարական հարթակում
Նախագիծը, որը գնահատվում է 20 մլրդ դոլար, նախատեսում է չորս էներգաբլոկների կառուցում՝ 4800 ՄՎտ ընդհանուր հզորությամբ․․․
Ամենաշատ
Partner news