News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի ամբողջ տարածքում կարող են արգելել մուսուլման կանանց մարմինն ու դեմքը ծածկող հագուստ՝ փարանջա կրել։

Egerkingen կոմիտեն դրա համար շուրջ 100 ստորագրություն է հավաքել (այդքան է անհրաժեշտ հարցն ազգային հանրաքվեում քվեարկության դնելու համար)։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչ, Շվեյցարական ժողովրդական պահպանողական կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ադորը։

«Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա մենք այդ խնդրի շուրջ մտահոգություն ենք տեսնում, այդ թվում՝ երիտասարդության շարքերում։ Մենք փողոցներում ականատես ենք լինում փարանջա կրելու դեպքերին եւ չենք ցանկանում, որ Շվեյցարիայում լինի այնպես, ինչպես Ֆրանսիայում եւ Անգլիայում»,-ասել է պատգամավորը։

Նախաձեռնության կայքում գրված է, որչ Շվեյցարիան կիսում է ազատության մշակույթը, իսկ «ազատ մարդ լինել նշանակում է դեմքը չթաքցնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ