Քյոլն/Բոնն գերմանական միջազգային օդանավակայանում ռումբի մասին հաղորդագրությունից հետո տարհանվել են Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորները։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով դաշնային ոստիկանության մամուլի հաղորդագրությունը, հայտնում է, որ օդանավը, որտեղ 111 ուղեւոր կար, արդեն թռիչքուղու վրա էր, որպեսզի թռչեր Ստամբուլ, երբ ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդագրություն է ստացվել։
Թռիչքը չեղարկել են, ուղեւորներին ավտոբուսներով օդանավակայանի տերմինալ են տեղափոխել։ Ներկա պահին ոստիկանության ներկայացուցիչները ինքնաթիռում փնտրում են ռումբը։