News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քիմիական թափոնների ազդեցությունը, հավանաբար, հիվանդությունների ու մահերի ամենատարածված պատճառներից է։ Այս մասին հայտնել է թունավոր թափոնների հարցերով հատուկ զեկուցող Բասկուտ Տունջակը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների հարցերով խորհրդի ժամանակ։ Ընդ որում ամենախոցելի վիճակում են անապահովները , երեխաներն ու էթնիկ փոքրամասնությունները, որոնք հնարավորություն չունեն դիմակայել մեծ բիզնեսի շահերին, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

«Ամբողջ աշխարհի անապահովները ենթարկվում են թունավոր թափոնների վնասակար ներգործությանը։ Բոլոր երկրներում աղտոտվածության հետեւանքով մահանում են նախեւառաջ աղքատները, իսկ հիվանդությունների աճի 90 տոկոսը բաժին է ընկնում եկամուտի ցածր ու միջին մակարդակով երկրներին»։

Զեկուցելով Մեծ Բրիտանիա իր այցելության մասին, նա նշել է, որ այդ երկրի կառավարությունը արդյունավետորեն նվազեցնում է սպառնալիքները, որոնք կապակցված են թունավոր նյութերի հետ։ Ընդ որում նա նշել է, որ բրիտանական իշխանությունները չեն կարողանում լուծել օդի աղտոտվածության խնդիրը, ինչը հանգեցնում է հիվանդությունների, որոնք տարեկան մինչեւ 40 հազար մահերի պատճառ են դառնում։

Փորձագետը մտավախություն է հայտնել, որ ԵՄ կազմից ՄԹ դուրս գալը կարող է վատատնել այդ երկրում թունավոր թափոնների հետ կապված իրավիճակը։ Տունջակը շեշտել է, որ բրիտանական կառավարությունը չի մշակել ծրագրեր՝ ստեղծելու համար այնպիսի մարմիններ, որոնք կկատարեն ԵՄ կառույցների գործառույթները ու կպաշտպանեն բնակչությանը վնասակար նյութերի ազդեցությունից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ