News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում 32 տարեկանում սատկել է աշխարհի ամենածեր կատուն, հայտնում է Mirror–ը։

Նաթմեգը շնչուղիների հիվանդություն ուներ, որի դեմ բարեհաջող պայքարում էր։ Սակայն նրան տանջում էր նաեւ սրտային անբավարարությունը, ուստի կատվի տերերը որոշեցին նրան քնեցնել։

Ամուսինները կատվին գտել էին իրենց բակում 1990 թվականին, երբ կենդանին 5 տարեկան էր։ «Նաթմեգն ուղղակի մեր կատուն չէր։ Նա ընտանիքի լիիրավ անդամ էր եւ երբեք չէր թողնում, որ մոռանանք այւդ մասին։ Կարծում եմ՝ դա էր նրա երկարակեցության գաղտնիքը»,– ասում է նրա տերը՝ Յանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ