News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկել է «Եվրոպան Հայաստանում էքսպո» բազմաոլորտային առեւտրի եւ ներդրման առաջին ցուցահանդես՝ Հայաստանում ԵՄ ընկերությունների համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս նախաձեռնությունն առաջին ցուցահանդեսն է Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական եւ հայկական ընկերությունների միջեւ առեւտրական կապերի խթանմանն ու զարգացմանը, որը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից, Եվրոպական բիզնես ասոցիացիայի ու Հայաստանում գործող ԵՄ առեւտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ:

ԵՄ-ն՝ առեւտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը, մշտապես կարեւորում է անդամ երկրների եւ Հայաստանի միջեւ արդյունավետ առեւտրային համագործակցությունը: Չունենալով ելք դեպի ծով՝ համեմատաբար փոքր ներքին շուկա ունեցող  Հայաստանը դարպաս է բազմաթիվ խոշոր տնտեսական շուկաների, որտեղ այն օգտվում է արտոնյալ հնարավորություններից: Եվրոպական միության հետ առեւտուր իրականացնելիս Հայաստանն օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+). 6300 հայկական ապրանքներ արտահանվում են ԵՄ առանց մաքսատուրքի: Դրանով  պայմանավորված՝ Եվրոպական միությունը հայկական արտադրանքի համար առաջնային արտահանման գոտի է: Ինչպես անցյալում, այնպես եւ այսօր, Հայաստանը, գտնվելով մշակույթների եւ ազդեցությունների խաչմերուկում, հրաշալի հարթակ է առեւտրի զարգացման համար:

ԵՄ անդամ երկրների կապիտալով գործող ընկերությունների ցուցադրվող տարատեսակ ապրանքատեսակներով առեւտրի այս ցուցահանդեսը, ոգեշնչվելու, մշակութային եւ լեզվական խոչընդոտները հաղթահարելու համար մի հարթակ է՝ հանուն փոխշահավետ առաջադեմ բիզնես գաղափարների: 

Առեւտրի ցուցահանդեսի նպատակն է խթանել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, ուսումնասիրել ներդրումների առավելությունները եւ եվրոպական ու հայկական արտադրողներին ու ծառայություններ մատուցողներին ընձեռել ներմուծման եւ արտահանման նոր հնարավորություններ:

Ցուցահանդեսը տեղի է ունենում ԵՄ անդամ երկրների եւ Հայաստանի կառավարության աջակցությամբ, որը կապահովի գործարար համայնքի, ներդրողների եւ շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը եւ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Ելույթներից հետո տեղի ունեցավ կարճատեւ շրջայց եւ ծանոթացում ներկայացված բիզնեսների հետ:

«Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայասատնի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբում է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի սահմանի կառավարումը: Ցուցահանդեսի երկրորդ օրը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումներ տեղի կունենան` Հայաստանը հայտնի զբոսաշրջային գոտի դարձնելու, ինչպես նաեւ բիզնեսի հաջողության համար խորհրդատուների դերի եւ արտահանման զարգացման թեմաներով:

Միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17-ը, «Երեւան Էքսպո» կենտրոնում (հայտնի նաեւ որպես Մերգելյան Կլաստեր, հասցե Հ. Հակոբյան, շենք 3):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ