News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՏՏ ոլորտում Հայաստանն աշխարհին ներկայանում է ոչ թե աշխատուժով, այլ՝ լուծումներով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ անդրադառնալով «ԱրմԹեք 2017» ամենամյա գործարար համաժողովին, որն այս տարի տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին Երեւանում:

Նրա խոսքով, Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասնում է 500-ի՝ տարեկան 600 միլիոն դոլարի շրջանառությունով. «Հայաստանի նման երկրի համար սա աներեւակայելի չափանիշ է։ Մասնագետների թիվն անցնում է 15 հազարի շեմը, Հայաստանն արդեն որակական այլ դաշտ է գնում, եւ աշխարհին ներկայանում ենք ոչ թե աշխատուժով, այլ՝ մեր լուծումներով»:

Անդրադառնալով ոլորտի մասնագետների ՀՀ-ից արտահոսքին, Ենգիբարյանը նկատեց, որ վերջին 1,5 տարվա ընթացքում բավական կրճատվել է այդ հոսքը:

Իր հերթին, ասուլիսին ներկա «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Հայաստանում ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը 1000-1200 դոլարի սահմաններում է, ինչը մրցունակ թիվ է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ին Երեւանում տեղի կունենա «ԱրմԹեք-2017» համաժողովը, որը կտեւի մեկ օր: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Հիմնական գործընկերներն են Մայքրոսոֆը. ԱյԲիԷմ-ը, Սինոփսիսը եւ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ