News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի իշխանությունները Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյին երկխոսության կոչ են արել՝ կապված անկախության հանրաքվեի հետ, փոխանցում է AP-ն:

Իսպանիայի իշխանությունները մերժել են Կատալոնիայի խորհրդարանի ընդունած օրենքը հոկտեմբերի 1-ին հանրաքվե անցկացնելու մասին: Ռահոյի խոսքով՝ հանրաքվեի անցկացման միակ եղանակը սահմանադրական բարեփոխումն է, որին Իսպանիայի խորհրդարանում մեծ մասը կաջակցի:

Կատալոնիայի ղեկավար Կարլոս Պուջդեմոնտը եւ Բարսելոնի քաղաքապետ Ադա Կոլուն նամակում պնդել են, որ Իսպանիայի իշխանությունները սկսել են «ճնշումների աննախադեպ արշավ»: Նամակի պատճենն ուղարկվել է նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ