News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի Վերին Շենգավիթի Երկրորդ փողոցում ստեղծված իրավիճակի մասին NEWS.am-ը գրել է եւ ոչ մեկ անգամ։

Արդեն հայտնել ենք, որ փողոցում իրականացվել են ինչ-որ աշխատանքներ ու ընկերությունն աշխատանքներն ավարտելուց հետո ձեւացրել է, որ ավերածությունների հետեւանքներն իրեն չեն վերաբերում։ Մի քանի ամիս փողոցի բնակիչները ու NEWS.am –ի աշխատակիցները սպասում էին, որ պատասխանատվությունը կհաղթանակի ու աշխատանքների պատվիրատու ընկերությունը կվերականգնի ասֆալտային ծածկույթը։ Դա տեղի չունեցավ ու գործակալության թղթակիցը փորձեց պարզել, թե ով է պատասխանատու փողոցում ստեղծված խայտառակ վիճակի համար։

Հաշվի առնելով հայկական հասարակության իրողությունները՝ արդյունքը զարմանալի չէր ։ Բոլոր կազմակերպություններն ու ատյանները, որոնք կարող էին առնչություն ունենալ տեղի ունեցածին, կտրականապես հերքեցին իրենց մասնակցությունը։ Ու դա առաջին հերթին վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, որի ներկայացուցիչը վստահեցրեց, որ փորված փոսորակներն ու տեղադրված «Ջուր» մակագրությամբ դիտահորերը (դրանց կանդրադառնանք քիչ ավելի ուշ) իրենց ընկերության հետ ոչ մի առնչություն չունեն։ Հանգամանքների տարօրինակ զուգադիպությամբ՝ նախորդ նյութի հրապարակումից մեկ օր անց փողոցում հայտնվեցին բանվորներ ու սկսեցին քչից շատից փողոցը կարգի բերել։ Բնակիչների հարցերին այն մասին, թե ով է պատվիրատուն, բանվորները հայտնեցին, որ պատվիրատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։

Արդեն ասվել է, որ փողոցի տեսքը պետք է վերականգնի այն ընկերությունը, որն աշխատանքներ է իրականացրել։ Այսինքն, աշխատանքների իրականացման թույլտվություն տրամադրելիս  պայմանավորվում են, որ ընկերությունը պետք է վերականգնի ասֆալտային կամ որեւէ այլ ծածկույթի սկզբնական տեսքը , ընդ որում ողջամիտ ժամկետներում։ Եթե ընկերությունը չի անում դա՝ հնարավոր են տույժեր։ Ընդ որում եթե վերականգնման աշխատանքները անորակ են կատարվում, ընկերությանը կարող են պարտավորեցնել կրկնակի աշխատանքներ իրականացնել։

Որոշ ժամանակ աշխատելով՝ բանվորները ինչ–որ չափով ծածկեցին փոսորակներն ու աշխատանքը համարեցին ավարտված։ Հենց համարեցին, քանի որ իրեն հարգող ոչ մի հանձնաժողով կամ մասնագետ նման աշխատանքը չի ընդունի՝ փոսեր, վրան մանրախիճ լցված, բայց ասֆալտով չծածկված, ասֆալտի խղճուկ շերտ։ Իսկ Երկրորդ փողոցի ու Մայիսի 9-ի փողոցի խաչմերուկի համար շինարարների ասֆալտն առհասարակ չի բավականացրել։ Արդյունքում երկար ակոսները, որոնք փորվել էին նախորդ աշխատանքների ժամանակ, այդպես էլ մնացել են՝ հիշեցնելով գութանի հետքեր ու զգալիորեն խանգարելով ճանապարհային երթեւեկությանը։

Նույնատիպ խայտառակ վիճակ էլ մասնավոր տների բակերում է։ Ինչ-որ չափով հանրային սեփականությունը պարկեշտ տեսքի բերելով՝ ընկերությունը իրեն նեղություն չի պատճառել վերականգնել նաև մասնավոր սեփականության տարածքը՝ չնայած անմիջական կապ ուներ այդտեղ փոսոակների առաջացման հետ։

Իսկ հիմա վերոնշյալ դիտահորերի մասին։ Ինչպես պարզվել է տների բնակիչների հետ զրույցից, դիտահորերի առաջացումը կապակցված է այն բանի հետ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հաշվիչները դուրս է բերում մասնավոր տարածքներից, որպեսզի բացառի «ձախ» գծերի անցկացման հնարավորությունը կամ պարզ ասած՝ ջրի գողությունը։

Ահա այսպես՝ ինչպես ասացվածքում է ասվում «ես ես չեմ, ձիս իմս չէ»՝  մոնոպոլիստ ընկերությունը, որը ոչ այնքան վաղուց պնդում էր ջրի սակագինը բարձրացնելու անհրաժեշտությունը, մոլորության մեջ է գցում լրատվամիջոցներին ու խուսափում պարտականությունների կատարումից։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ