News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը Սերբիային ու նրա հարեւաններին կոչ է արել շարունակել ԵՄ-ին անդամակցության քաղաքականությունը, փոխանցում է AP-ն։

«Սերբիան ու այսպես կոչված Արեւմտյան Բալկանները չափից երկար են համարվել Եվրոպայի ետնաբակը»,- ասել է Յոհաննես Հանը։ «Այսօր մարդիկ տեսնում են, որ այդ տարածաշրջանը արդեն ԵՄ-ի անկլավն է, անդամակցության օրինական իրավունքով»։

Ելույթ ունենալով ԵՄ-Սերբիա համաժողովի ժամանակ Բելգրադում ՝ Հանը նշել է, որ Բեռլինյան պատի ու «երկաթե վարագույրի» վերացումը սկիզբ են դրել Եվրոպայի վերամիավորմանը։ «Բայց այս գործընթացը, որը սկսվել է 1989-ին, կավարտվի միայն ԵՄ-ին Արեւմտյան Բալկանների բոլոր վեց երկրների միացումից հետո»,- ասել է Հանը։

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումը մնում է երկրի ռազմավարական նպատակն ու ամենակարեւոր առաջնայնություններից մեկը։

Սերբիան հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։ Հանի խոսքով՝ դա պետք է փոխվի։ «ԵՄ-ին անդամակցությանը Սերբիայի հանձնառությունը նաեւ ենթադրում է, որ նա իր քաղաքականությունը կհամապատասխանեցնի ԵՄ-ի քաղաքականությանը»,- ասել է Հանը։ «Որպես ԵՄ կարեւոր գործընկեր ու որպես թեկնածու երկիր՝ Սերբիան պետք է այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ