News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պրահայի բնակիչ Կատերժինա Շրամկովան դարձել է Լոուչեն դղյակի տիրուհին:

Դղյակի տիրուհին անձամբ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ մանկության տարիներին, ինչպես բոլոր աղջիկները, պաշտում էր սքանչելի արքայազների մասին պատմությունները, որոնք ապրում են վիթխարի դղյակներում, եւ հաճույքով էր գնում այդ հեքիաթային կառույցներ էքսկուրսիաների, որոնք Չեխիայի տարածքում ամրոցների հետ միասին հազարից անցնում են: Կրթություն ստանալուց հետո նա փաստաբանական մեծ ընկերությունում հարկային խորհրդատու էր աշխատում եւ կարծում է, որ դղյակների մասին երազանքն օրինաչափորեն փոխանցվել է դստրիկներին: Մի անգամ նա ընտանիքով հյուր էր գնացել Լոուչեն գյուղում ապրող ընկերներին, որը Պրահայից 50 կմ հյուսիս է գտնվում: Ընթրիքի ժամանակ տանտերը նշել է, որ իշխանությունները վաճառում են հնագույն դղյակ, որը սոցիալիզմի ժամանակ Տրանսպորտի նախարարության ուսումնական կենտրոնն էր, իսկ 1990-ական թվականներից անտեսվել է:

Շրամկովային հաջողվել է վաճառքի մրցույթում հաղթել: Լոուչեն առաջին ուղեւորությունից հետո ավելի քան 7 տարի անց՝ 2007 թվականի հուլիսի 7-ին, նոր տիրուհին դղյակի դռները բացել է առաջին հյուրերի համար: Անցած ամիս այն արդեն մեկ միլիոն այցելու է ունեցել:

Լոուչեն դղյակի վերաբերյալ առաջին տեղեկությունները թվագրվում են 1223 թվականով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ