Բաքվում մահվան ելքով վթար է տեղի ունեցել։ Report–ի փոխանցմամբ՝ անհայտ վարորդը մեքենայի տակ է գցել հետիոտնին, ով տեղում մահացել է։
Իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության արդյունքում պարզվել է, որ հետիոտնին սկզբում է հարվածել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելին, որի ղեկին է եղել ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, հետո հետիոտնին վրաերթի է ենթարկել Ford մակնիշի բեռնատարը, որի ղեկին է եղել Ռասիմ Ասքերովը։