News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արդարադատության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները:

Դատական դեպարտամենտի կայքից տեղեկանում ենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել:

Նշենք, որ Վաղինակ Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2013 թվականի հունվարի 24-ի հրամանագրով: Նա է եղել դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ