News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մյանմարից Բանգլադեշ փախած ռոհինջա մուսուլմանների թիվը գերազանցել է 400 հազարը։

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ 2017-ի օգոստոսի 25–ից սեպտեմբերի 15-ը Մյանմարից Բանգլադեշ փախած ռոհինջա մուսուլմանների թիվը կազմել է 409 հազար։

Ավելի վաղ ՄԱԿ հումանիտար գործակալությունը հայտնել էր 391 հազար ռոհինջա փախստականի մասին։

Նշենք, որ Բանգլադեշին սահմանակից Մյանմարի Ռաքհայնի մարզում օգոստոսի 25-ից հումանիտար ճգնաժամ է ծավալվել, երբ Մյանմարի իշխանություններն ու անվտանգության ուժերը նահանգում ռոհինջա ազգությանը պատկանող իսլամիստ գրոհայինների դեմ գործողությունների էին սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ