News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մյունխենում սեպտեմբերի 16-ին բացվել է գարեջրի ավանդական փառատոնը՝ Օկտոբերֆեսթը, որն ընթանում է 184-րդ անգամ։

Փառատոնը բացել է Բավարիայի մայրաքաղաքի ղեկավար Դիթեր Ռայթերը՝ բացականչելով «O'zapft is»՝ («Խցանահանված է»): Դրանից հետո հատուկ մուրճով բացել է գարեջրի առաջին տակառը։

Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին ավանդաբար բաժին է հասել գարեջրի առաջին բաժակը։ Ռայթերը երկու հարվածով է բացել տակառը։ Այդ հարվածների քանակն ամեն տարի քննարկվում է փառատոնի ժամանակ։ Լավագույն արդյունքը գրանցել էր Մյունխենի նախկին քաղաքապետ Քրիստիան Ուդեն, որը մի քանի տարի շարունակ 2 հարվածով էր բացել գարեջրի տակառը, իսկ վատագույն արդյունքը 1950–ին գրանցել էր Թոմաս Վիմմերը, որը միայն 19 հարվածով էր կարողացել բացել տակառը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ