News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

 Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ մտադիր է հոկտեմբերի 17-ին Կիեւում ելույթ ունենալ ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքական գործիչների հետ՝ ներկայացնելով երեք պահանջներ։ Այս մասին նա գրել է իր Facebook-ում։

«Մենք վճռել ենք միանալ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությանն ու հավաքվել Կիեւում հոկտեմբերի 17-ին՝ ներկայացնելով երեք պահանջ՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում, նոր ընտրական օրենքի ընդունում։ Իսկ մնացած պահանջները մենք հավաքելու ենք ամբողջ Ուկրաինայում մինչեւ հոկտեմբերի 17-ը»,- ասել է Սահակաշվիլին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին Ուկրաինա է ժամանել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ