News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները նոր հանգստյան սեզոնի մեկնարկին հասարակական վայրերում ալկոհոլային ըմպելիքներ խմելու արգելք են սահմանել: Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարիքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ այս միջոցառումը նախատեսված է հոկտեմբերին, երբ նահանգում հանգստյան սեզոնը սկսվում է:

Պաշտոնյան պարզաբանել է, որ անհրաժեշտ է դադարեցնել անախորժությունները, որոնք հասարակական վայրերում ստեղծում են հարբած մարդիկ: Փարիքարը միջոցառումը ներկայացրել է «Մաքուր Հնդկաստան» կառավարական ծրագրին նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքով՝ երբ մարդիկ հարբում են փողոցներում, շշերը նետում են եւ կոտրում, որը փողոցներն աղտոտում է:

Նա հավելել է, որ գինու խանութնորը կտուգանվեն, եթե հաճախորդները արտադրանքը խմեն ուտքի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ