News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Աշխարհում կաշառքի ամենամյա ծավալը տարեկան 2 տրլն դոլար է կազմում։ Այս մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Կաշառքների ամենամյա գինը 1.5-2 տրլն դոլար է կազմում, այսինքն՝ ՀՆԱ համաշխարհային ծավալի 2 տոկոսը։ Դա այսբերգի գագաթն է միայն, եւ երկարաժամկետ ազդեցությունը շատ ավելի խորն է լինելու»,– ասել է Լագարդը Բրուքինգսի անվան ինստիտուտում ելույթի ժամանակ։

ԱՄՀ ղեկավարը նշել է, որ ֆոնդն օգնում է անդամ երկրներին պայքարել կաշառակերության դեմ։

«Մենք նաեւ ուշադրություն ենք դարձնում միջազգային մասնավոր խաղացողներին, որոնք ազդում են հասարակական գործիչների վրա։ Մասնավոր խաղացողները կարող են գեներացնել կոռուպցիան կաշառքների տեսքով եւ նպաստել դրան անմիջականորեն, օրինակ, փողեր լվանալու կամ հարկերից խուսափելու ճանապարհով»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ