News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայերի հայտնագործությունները որակապես փոխել են առօրյա կյանքը աշխարհի բոլոր անկյուններում։ Այս մասին սեպտեմբերի 19-ին՝ Հայաստան–Սփյուռք համաժողովի ժամանակ, ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Նրա խոսքով՝ Միշել Տեր–Պողոսյանը հայտնաբերել է պոզիտրոն–էմիսիոն տոմոգրաֆը, որն օգտագործվում է օնկոլոգիայի ախտորոշման ժամանակ։ Ստեփան Ստեփանյանը հայտնաբերել է բետոնխառնիչը։ Լյութեր Ջորջ Սիմիջյանը հայտնաբերել է բանկոմատը, Ռայմոնդ Վահան Դամադյանը՝ մագնիսառեզոնանսային  սքաները, Քրիստափոր Տեր–Սերոբյանը՝ ԱՄՆ դոլարի ներկը։ Դա միայն փոքր թիվն է այն գյուտերի, որոնցով հայերն աշխարհն ավելի լավն են դարձրել։ «Այդ պատճառով Հայաքստանը պետք չէ ներկայացնել միայն որպես հանգստավայր, թեպետ եւ դա էլ է ճշմարիտ։ Պետք է հիշել, որ հայերի մտավոր ներուժը կարելի է եւ պետք է ծառայեցնել ժողովրդին»,– հավելեց Ավակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ