News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանն անփոփոխ է թողել «Համառուսական ադրբեջանական կոնգրես» համառուսական հասարակական կազմակերպության լուծարման մասին որոշումը, հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով  ռուսական լրատվամիջոցները։

Դատարանը հրաժարվել է բավարարել մայիսի 15-ին Գերագույն դատարանի որոշման չեղարկման մասին Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի վերաքննիչ բողոքը: Որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսը բախվել է մի շարք օբյեկտիվ հանգամանքների, որոնք նրան խանգարել են իրականացնել ՌԴ Արդարադատության նախարարություն պահանջները: Հայցվոր կողմի խոսքով՝ Արդարադատության նախարարության հայտնաբերած խախտումները անուղղելի չեն, իսկ նամակագրություն ժամանակին ստացմանը խանգարել են ղեկավար մարմինների հետ հանկարծակի առաջացած ներքին խնդիրները: Իր հերթին Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ խախտումները կոպիտ են եղել, դրանցից մի քանիսը կրել են անուղղելի բնույթ եւ պարբերաբար կրկնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ